Յուրի Ջորկաեֆը Երևանում է (լուսանկարներ)


Յուրի Ջորկաեֆը Երևանում է (լուսանկարներ)
Մարտ 11 16:59 2021

Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը Երևանում է:

Մարտի 11-ին աշխարհահռչակ ֆուտբոլիստը, ով այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները և ներդրումային ապագա ծրագրերը: Յուրի Ջորկաեֆը նաև ծանոթացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և նրա մարզչական շտաբի անդամների հետ: