«Դիմում եմ աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին». Վիկ Դարչինյան


«Դիմում եմ աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին». Վիկ Դարչինյան
Մարտ 11 12:40 2021

Աշխարհի իննակի չեմպիոն Վիկ Դարչինյանը ֆեյսբուքյան իր էջում կոչով դիմել է աշխարհահռչակ մարզիկներին. «Հարգելիներս, իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ համար, մեր գերիների վերադարձն է դեպի հայրենիք: Աշխարհի բոլոր սպորտսմեններին դիմում եմ և խնդրում եմ՝ մի՛ եղեք անտարբեր և միացե՛ք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում են բանտարկյալների նման:
Պատերազմը ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ:
Խնդրում եմ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Ադրբեջանի բանտերում՝ որպես բանտարկյալներ»: