Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 353 հազար դեպք: Այսպիսով, գրանցման սկզբից ի վեր դեպքերի թիվը ավելացել է՝ դառնալով 115 653 459:
Մեկ օրվա ընթացքում աշխարհում մահացել է 7 192 մարդ: Ընդհանուր առմամբ, համավարակը խլել է մոլորակի 2.571 823 մարդու կյանք: