Վարանդայի և Ջրականի շրջաններում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ


Վարանդայի և Ջրականի շրջաններում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ
Մարտ 6 18:08 2021

Հայտնաբերվել է ևս երկու աճյուն:

Այս մասին հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 8-ին:

Զինադադարից հետո հայտնաբերված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը 1490 է: