Աղդամում ականի պայթյունի հետեւանքով ադրբեջանցի պաշտոնյա է տուժել


Աղդամում ականի պայթյունի հետեւանքով ադրբեջանցի պաշտոնյա է տուժել
Մարտ 3 18:10 2021

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Աղդամի շրջանում ականի պայթյունի հետեւանքով տուժել է մեխանիկական ոռոգման վարչության պետ Հաֆիզ Ազիզզադեն:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` Ազիզզադեն լուրջ վնասվածքներով հոսպիտալացվել է: Ներկայումս նրա վիճակը գնահատվում է որպես ծանր: