Մխիթարյանը հավակնում է «Ռոմայի»՝ հունվարի լավագույն գոլի մրցանակին


Մխիթարյանը հավակնում է «Ռոմայի»՝ հունվարի լավագույն գոլի մրցանակին
Փետրվար 2 17:50 2021

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հավակնում է իտալական «Ռոմայի»՝ հունվարի լավագույն գոլի մրցանակին։

Թեկնածուների թվում ընդգրկվել է 32-ամյա ֆուտբոլիստի գոլը «Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության 20-րդ տուրի հաղթական խաղում (3:1)։ Լավագույն գոլի մրցանակին հավակնում են նաև իսպանացի Բորխա Մայորալը, իտալացիներ Լորենցո Պելեգրինին ու Ջանլուկա Մանչինին։

 

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 19 խաղի և դարձել 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: Ավելի վաղ նա Whoscored–ի վարկածով ընդգրկվել էր Իտալիայի առաջնության 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականում։ 

«Գոլ+փոխանցում» հաշվարկով Հենրիխ Մխիթարյանը և Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (15 գոլ, 2 փոխանցում) լավագույնն են A Սերիայի այս մրցաշրջանում։