Բիլ Գեյթսը պատասխանել է կորոնավիրուսային համաճարակին իր «մասնակցության» մասին լուրերին


Բիլ Գեյթսը պատասխանել է կորոնավիրուսային համաճարակին իր «մասնակցության» մասին լուրերին
Հունվար 31 22:30 2021

«Պատվաստումների մասին կեղծ լուրերի տարածումը կարող է երկարացնել կորոնավիրուսի համաճարակը»,- ասել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը գերմանական Suddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցի ժամանակ:

Ի դեպ, գործարարը կրկին հերքել է համաճարակի մեջ իր ենթադրյալ մասնակցության մասին հրապարակումները.

«Սա մեծ մարտահրավեր է, երբ մարդիկ փնտրում են պարզ լուծումներ: Նրանք մտածում են, թե արդյոք ինչ-որ մեկը կանգնած է համաճարակի հետևում », – ասել է նա:

Միլիարդատերը նշել է, որ իր հիմնադրամն արդեն իսկ  բախվել է պատվաստանյութի նկատմամբ մարդկանց անվստահությանը:

«Պակիստանում կամ Նիգերիայում, նման երկրներում պոլիոմիելիտի դեմ պայքարի ընթացքում լուրեր էին պտտվում, որ պատվաստանյութն վտանգավոր է և կանանց մոտ անպտղություն է առաջացնում»,- ավելացրել է Գեյթսը:

Ըստ նրա, նման սխալ պատկերացումների դեմ պայքարելու համար արժե մեծ հեղինակություն ունեցող ազդեցիկ մարդկանց, հասարակության ներկայացուցիչներին կամ կրոնական առաջնորդներին դիմել: Գեյթսի կարծիքով՝ միայն նրանք են կարողանում բնակչությանը բացատրել պատվաստանյութի օգտակարությունը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի բռնկումից ի վեր սոցիալական ցանցերում և առցանց լրատվամիջոցներում տեսություններ են շրջանառվում համաճարակի մեջ միլիարդատիրոջ ենթադրյալ մասնակցության մասին: Որոշ պորտալներ և վեբ-ցանցեր գրել են, որ իբր Գեյթսը երկրագնդի բնակչության թիվն է պակասեցնում պատվաստումների միջոցով՝ գլոբալ  հսկողության համար: Գեյթսը շեշտել է, որ դավադրության մեջ իր ներգրավվածության շուրջ  տեսությունները չափազանց հիմար են՝  լուրջ պատասխանելու համար: