Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հայտարարել է, որ երկրում ռուսական կամ չինական պատվաստանյութերը թույլ տալու համար պայման է Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հավաստագրումը, հաղորդում է ՄԿ-ն:
Նախարարը, որին վկայակոչում է faz.net-ը, հայտարարել է այդ պատվաստանյութերն օգտագործելու համար այլ խոչընդատների բացակայության մասին:
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ռուսական պատվաստանյութի գծով համագործակցելու պատրաստակամություն է հայտնել, ընդ որում՝ նաեւ նշելով, որ այդ նպատակով պատվաստանյութը պետք է թույլատրվի Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից: