Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ աշխարհը պատրաստ չէ հաջորդ հնարավոր համաճարակին, և դա կարող է փոխվել միայն երկու տարի անց, գրում է գերմանական Süddeutsche Zeitung թերթը: «Մենք պատրաստ չենք հաջորդ համաճարակին: Հուսով եմ` երկու տարի հետո այլ պատկեր կլինի։ Պատվաստանյութեր, թեստեր, դեղամիջոցներ, համաճարակաբանություն, մոնիթորինգ․․․ դեռ շատ բան կարելի է անել», - «Այս համաճարակն ահավոր է, բայց հաջորդը կարող է տասնյակ անգամներ ավելի վատը լինել», - հավելել է Գեյթսը: Նա նշել է, որ «հարուստ աշխարհում» լոգիստիկ համակարգը, պարզվում է, ավելի բարդ է, քան սպասվում էր: Microsoft֊ի հիմնադիրը նաև նշել է, որ «մարդկանց համբերությունը միանշանակ սպառվում է», հատկապես նրանք, ովքեր ապրում են ծանր սոցիալական պայմաններում, չեն կարող իրենց երեխաների համար առցանց ուսուցում կազմակերպել: «Լավագույն դեպքում կյանքը կարգավորելու համար կպահանջվի մի ամբողջ տարի», - ասել է Գեյթսը:
Ինչպես հայտնի է, դավադրության տեսությունների կողմնակիցները կարծում են, որ կորոնավիրուսի տարածումը հատուկ գործողություն է մարդկանց չիպավորելու և նրանց հետապնդելու համար, և, իբր, դրա հետևում կանգնած է Գեյթսը: