Ճանաչենք մեր հերոսներին․ Թշնամու կողմից խոցված տանկը, որը եղել է անշարժ բայց կրակելու կարողություն է ունեցել, Գոռը այն ևս օգտագործել է


Ճանաչենք մեր հերոսներին․ Թշնամու կողմից խոցված տանկը, որը եղել է անշարժ բայց կրակելու կարողություն է ունեցել, Գոռը այն ևս օգտագործել է
Դեկտեմբեր 31 07:58 2020

Զինվորների համար եղել է լավ ընկեր, ավագ եղբայր, հետո նոր հրամանատար, այս բառերով է նկարագրում Գոռ Միրզոյանին կինը՝ Լուսինե Կարապետյանը: 

Մասնագիտությամբ տանկիստ Գոռը  2020 թվականի սեպտեմբերի 15-ին մեկնել էր Վոլգոգրադ մասնակցելու «Կովկաս2020» զորավարժություններին, որում հասցրել էր գրանցել գերազանց արդյունքներ: Հայրենիք է վերադարձել  պատերազմի երրորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին և անմիջապես զինակից ընկեների հետ շտապել էր մարտի դաշտ: Այս մասին ARMDAY.am-ի հետ զրույցում հպարտությամբ և թախիծով պատմում էր Լուսինեն՝ Գոռի կինը:

Թեժ մարտերի ընթացքում գործել է բազում սխրանքներ, որոնք դուրս են մարդկային պատկերացումներից՝ հոկտեմբերի 8-ին թշնամու կողմից գրաված  Ջրականի (Ջաբրաիլը) ուղղությամբ մղվող մարտերում  ութ տանկով, առանց ոչ մի օգնության, հետ են գրավում այն, որի արդյունքում թշնամու զինվորները փախուստի դիմելով մտնում են լքաված մի շենք, Գոռը և մյուս զինակից ընկերնեը չունենալով արկեր, որպեսզի կրակեն, փորձում են տանկով անցնել շենքի մեջով, որպեսզի շենքը փուլ գա՝ թշնամիներին թողնելով փլատակների տակ: Թեժ մարտերի ժամանակ երկու տանկ վնասվում է, և Գոռը ահրամարելով մահը, մի տանկից հանում է մասերը և վերանորոգում մյուս տանկը ու շարունակում մարտերը:

Հարազատներին շատ է տպավորել նաև այն փաստը, որ անսարքին ու թշնամու կողմից խոցված տանկը, որը եղել է անշարժ բայց կրակելու կարողություն է ունեցել, Գոռը այն ևս օգտագործել է, թշնամու կրակներից հետո մտել է տանկի մեջ, կրակել թշնամու ուղղությամբ, հետո նորց դուրս եկել տանիկց, ու այս գործողությունը տևել է այնքան ժամանակ մինչև կարողացել է լռեցնել թշնամուն: Լուսինեն արցունքոտ հայացքով պատմում էր, որ 6 գիշեր սպայերով անցել են թշնամու կողմը` կոորդինատներ նայել, քարտեզագրում արել, հետ վերադարձել ու այդ ամենը փոխանցել մեր հրետանիին, որ կրակի: Սխրանքները շատ են … հպարտանում ենք, անշուշտ, բայց կորստի ցավը ավելի մեծ է ու տանջող: 

Առաջին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ ժ. Պղոսյանը իր՝  հերոսի ընտանիքին ուղղված ցավակցական խոսքում նշել է, որ Գոռի զոհվելը հայ ազգի և հայոց բանակի համար անդառնալի կորուստ է:

1990թ-ին Գյումրիում ծնված Գոռը մեծ սեր է ունեցել ռազմարվեստի նկատմամբ և այդ է եղել պատճառը, որ նա ընտրել է հենց այս մասնագիտությունը` սովորելով Վ. Սարգսյանի ռազմական ինստիտուտում: Ուսման ավարտից հետո ծառայել է Դիլիջանի, Շամշադինի, Կապանի, Որոտանի և Խնձորեսկի  զորամասերում որպես՝ տանկային դասակի, վաշտի հրամանատար: 

Լուսինեն մեծ ջերմությամբ է հիշում իրենց ծանոթությունը, ամուսնությունը և իրենց ընտանեկան կյանքը, հպարտությամբ նշելով, որ նա նույնպես անցել է «ծառայության» բոլոր փուլերը ամուսնությունից անմիջապես հետո:  

Վերջին անգամ Գոռը Լուսինեին զանգել է հոկտեմբերի 15-ին ժամը 19:20, ասելով, որ բոլոր զինվորներին հետ է ուղղարկել, խնդրել է, որ իր զինորներին լավ նայեն, մինչև ինքն էլ հետ գա, բայց արդեն ժամը 20-ի մոտ Գոռը և իր երեք զինակից ընկերները չկային, նշում է Լուսինեն: Հերոսների մյուս ընկերը զոհվել է հաջորդ օրը: Զորամասի հինգ տանկիստ սպաները անբաժան ընկերներ էին, կարելի է ասել եղբայրներ՝ չբաժանեց նրանց նույնիսկ մահը: 

Կինը՝ Լուսինեն հիշում է, որ Գոռը անչափ բարի էր, սիրում էր բոլորին՝ առանց բացառության, կատակասեր էր, միայնակ երբեք սեղան չէր նստում՝ շատ հյուրասեր էր ու կամեցող:

«ՈՒնեինք շաը երազանքներ, նպատակներ. սիրում էինք կյանքը, մեր ընկերներին, փոքրիկ տունը, ջերմ և երջանիկ ընտանիքը: Չեմ կարողանում հավատալ, որ իմ Գոռը այլևս չի գալու, Ամեն առավոտ աչքերս բացում եմ այն հույսով, որ այս ամենը վատ երազ է: Ես երբեք չեմ դադարի նրան սպասել, երբեք չեմ համակերպվի նրան կորցնելու մտքի հետ, մեր սերը երբեք չի մարի, Գոռի անունը երբեք չի դադարի հնչել, քանի դեռ ես կամ, ես նրա կեսն էի, հիմա նա է իմ կեսը, նրա սիրտն իմ մեջ է, հոգին սրտումս»- ասում էր

 Լուսինեն: