Երեկ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վերջապես միասին ներկայացան հանրությանը: Զույգին նկատել էին Մալիբուի Nobu ռեստորան գնալիս: Իսկ այսօր Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթին շնորհավորել է հարսանիքի երրորդ տարեդարձի առիթով:
«Երեք տարի է անցել, առջեւում մի ամբողջ կյանք կա»,- Twitter-ում գրել է հայուհին:
Քիմի միլրոբլոգները, ինչպես նաեւkimkardashianwest.com պաշտոնական կայքն այսօր հեղեղվել են զույգի լուսանկարներով: Ռեալիթի շոուի 36-ամյա աստղն իր կայքում արխիվային լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է հարսանեկան զգեստով:
«Շնորհավորում եմ տարեդարձի առիթով, փոքրիկ: Շնորհակալ եմ, որ լավագույն ամուսինն ու հայրն ես: Սիրում եմ քեզ»,- կայքում գրել է Քիմը:
Քիմի ու Քանյեի հարսանիքը տեղի է ունեցել 2014 թվականին` Ֆլորենցիայում:
Քիմի համար հարսանեկան զգեստ է ստեղծել Givenchy-ի նախկին ստեղծագործական տնօրեն եւ ընտանիքի մտերիմ ընկեր Ռիկարդո Տիշին: