ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը աշխատանքից ազատել է համակարգի երկարամյա աշխատակից Արշամ Ներսիսյանին


ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը աշխատանքից ազատել է համակարգի երկարամյա աշխատակից Արշամ Ներսիսյանին
Նոյեմբեր 28 21:41 2024

24News-ի տեղեկությունների համաձայն, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը աշխատանքից ազատել է համակարգի երկարամյա աշխատակից, դեռ «նախկինների» ժամանակ պաշտոնավարած Արշամ Ներսիսյանին: Ներսիսյանը ՆԳ նախարարության տնտեսական վարչության պետն էր դեռ 2018 թվականից:

Նկատենք, որ Ներսիսյանը  նորանշանակ ՆԳ նախարարի ազատած առաջին կադրը չէ: Այսօր հայտնի դարձավ, որ Սարգսյանն ազատել է նաև փոխնախարար Դավիթ Համբարյանին, որին չէր համարձակվում «ձեռք տալ»  ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանը, քանի որ վերջինս հովանավորություն  ուներ կառավարությունից: