«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները


«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները
Սեպտեմբեր 17 22:15 2025

Սեպտեմբերի 17-ին, ժամը 14։03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից (մոտ 300 մետր) և մոտեցրել անձնական ավտոմեքենային։