Հանդիպել են ՀՀԿ, ՀԱԿ, Դեմոկրատական Այլընտրանք կուսակցությունները․ հայտարարություն


Հանդիպել են ՀՀԿ, ՀԱԿ, Դեմոկրատական Այլընտրանք կուսակցությունները․ հայտարարություն
Սեպտեմբեր 17 23:11 2025

Այսօր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած լսումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ու կուսակցության ներկայացուցիչների , «Դեմոկրատական Այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ու փոխնախագահ Վահագն Մամիկոնյանի, ինչպես նաև «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի հետ։ Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։