Թբիլիսիում ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ընդդիմադիր ցուցարարների դեմ (տեսանյութ)


Թբիլիսիում ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ընդդիմադիր ցուցարարների դեմ (տեսանյութ)
Նոյեմբեր 30 00:05 2024

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել ընդդիմության կողմնակիցների դեմ, որոնք բողոքի ակցիաներ են իրականացնում Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Ընդդիմության բողոքի ակցիան սկսվել է հինգշաբթի այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։ Ուրբաթ գիշերը հատուկ ջոկատայինները ջրցան մեքենաների միջոցով ցրել են ցույցը։