Այսօր երեկոյան Վանաձորի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով հոսպիտալացվել է մեկ անձ։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՀՀ Առողջապահության նախարարության մամլո քարուղար Մարիամ Ծատրյանը։ Նրա փոխանցմամբ՝ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: