НТВ հեռուստաընկերության «Поедем, поедим!» հաղորդաշարի նկարահանող խումբը կրկին Հայաստանում է։ Այս անգամ հաղորդավար Ջոն Ուորենը Երեւանում հանդիպել է Սիրուշոյին։
Նրանք միասին այցելել են արվեստանոց, որտեղ երգչուհին զարդ է պատրաստել սեփական ձեռքերով եւ նվիրել այն Ջոնին։
Սիրուշոն իր Instagram-ի story բաժնում մի քանի լուսանկար եւ տեսանյութեր է հրապարակել նկարահանումներից։