«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նախատեսում է հատուկ հատկացված նստատեղեր տեղափոխել այն ուղևորներին, որոնք ինքնաթիռի դռները փակվելուց հետո կհրաժարվեն բժշկական դիմակ կրելուց: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ավիաընկերության մամուլի քարտուղար Յուլիա Սպիվակովան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ստեղծված իրավիճակում մեզ համար շատ կարևոր է ապահովել բոլոր ուղևորների անվտանգությունը: Հետևաբար, այն ուղևորների համար, որոնք դռները փակվելուց հետո հայտարարում են, որ հրաժարվում են դիմակ կրելուց, տրամադրվում են հատուկ տեղեր: Սա համաշխարհային պրակտիկա է, և, իհարկե, ստիպված քայլ է: Այս քայլի իրականացումը չի բացառում ինքնաթիռում անձնական պաշտպանության միջոցների օգտագործումից հրաժարվելու համար այլ պատիժների կիրառումը»,-ասել է Սպիվակովան:
Ընկերությունը հիշեցրել է, որ ուղևորներից պահանջվում է դիմակ կրել ինչպես թռիչքի ընթացքում, այնպես էլ վայրէջքի ժամանակ: Դիմակը կարելի է հանել միայն ուտելու ընթացքում: Ընկերությունը նաև ընդգծել է, որ դիմակը պետք է ամբողջությամբ ծածկի քիթն ու բերանը: