Պատմաբան, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է․
Երբ Իլհամ Ալիևն ի ցույց դնելով սեփական օրինակը՝ Շուշիում հրապարակային կոչ է անում ուկրաինացիներին «երբեք չհամակերպվել օկուպացիայի հետ ու մինչև վերջ պայքարել», դա նշանակում է, որ Ղարաբաղում Լավրովի եփած ճաշը Ռուսաստանը դեռ երկար է ըմբոշխնելու:
Միաժամանակ, դա նշանակում է, որ տեսանելի ապագայում 1991-ի Ալմա Աթիի հռչակագիրը, որի վրա հղում անելով Նիկոլը Արցախը հանձնեց Ադրբեջանին, Ռուսաստանը կոպիտ ու դեմոնստրատիվ կերպով քշելու է Նիկոլի, Ալիևի, Շարլ Միշելի ու Մակրոնի համապատասխան տեղերը:
Որովհետև, եթե Ալմա Աթիի հռչակագիրը «սաղ է» ու դրանով կարելի է Ղարաբաղի հարց լուծել, ուրեմն Ղրիմն ու Դոնբասն Ուկրաինա են: