Բոլոր նախորդ կառավարություններում եղած մեր պրոֆեսիոնալ մասնագետներին, քաղաքագետներին, դիվանագետներին, խելացի մարդկանց պետք է հավաքել և գլուխ գլխի տալ, տեսնել, թե ուր է գնում Հայաստանը: Անակազմակերպությունը աչք էր ծակում այս դժվար օրերին, դա անթույլատրելի է: Tert.am-ի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել Հայաստանի ու Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կինը Սեդա Մելքոնյանը:
Սեդան շեշտել է՝ հասկանում է, որ Հայաստանի ղեկավարությունը դժվար կացության մեջ է եղել, բայց ընդգծել նաև, որ հսկայական սխալներ են թույլ տրվել. այնպիսի բաներ, որոնք հնարավոր էր կանխել ու չունենալ ներկա պատկերը:
«Երբ դու բարձր պաշտոն ես զբաղեցնում, պարտավոր ես իմանալ բաներ ու երբ կոմպետենտ չես, պիտի բարի լինես մի կողմ քաշվել և ասել՝ սա իմ ուժերից վեր է. թող մարդիկ գան, ովքեր հասկանում են իրավիճակից: Սա երկրի համար գոյության հարց է, և մի լուծում գտնենք»,-ասել է նա:
Մանրամասները՝ Tert.am-ի տեսանյութում։