Եղնիկներում մարտեր ընթանալու և 5 վիրավորի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Դավիթ Թորոսյան


Եղնիկներում մարտեր ընթանալու և 5 վիրավորի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Դավիթ Թորոսյան
Նոյեմբեր 26 21:22 2020

Հենց նոր (19.30-ին) խոսել եմ գնդապետ Ջալավյանի(Քյոխ) հետ, Եղնիկներում մարտեր ընթանալու և 5 վիրավորի մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանուն հայ զինվորի» ՀԿ համանախագահ Դավիթ Թորոսյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դերասան Գևորգ Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, թե Եղնիկներում մարտեր են ընթացել, հայկական կողմն ունի հինգ վիրավոր: