Այսօր Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տիրույթում հայ ռազմագերիների անվտանգությունն ապահովելու և նրանց վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր: