Ծնողները, անկախ ամեն ինչից, դժվարությամբ են բաժանվում իրենց սիրելի աղջկներից, չնայած՝ գիտակցում են, որ ժամանակն է ենթարկվելու բնության բնական և գեղեցիկ օրենքներին:
Ուժեղության, վստահության, սիրո և հավատարմության խորհրդանիշները՝ հայրիկները, յուրաքանչյուր աղջկա հույսի ապավենն են հանդիսանում, իսկ հարսանյաց արարողության ժամանակ նրանց ներկայությունն ու դերն առավել ցայտուն են երևում:
Ֆոտոշարքը ներկայացնում է միշտ հզոր, բայց դուստրերի հարսանյաց արարողության ժամանակ փխրուն և թախծոտ հայրիկների հուզիչ լուսանկարները: