Ամուսնուց բաժանվելուց հետո Ջուսը բաց լուսանկարներ է հրապարակել իր Instagram-ում։
«Ոչ մի համբույր, պարզապես խենթ շոու»,- լուսանկարներից մեկը մեկնաբանել է նա։
Նման բաց լուսանկարներ հրապարակելով երգչուհին, հավանաբար, փորձում է նախկին ամուսնուն ցույց տալ, որ իր կյանքն առանց նրա էլ լավ է անցնում...
Հիշեցնենք, որ Ջուսի եւ իրավաբան Վահագն Մանուկյանի բաժանության մասին հայտնի է դարձել վերջինիս՝ կայքերից մեկին տված հարցազրույցից հետո, որտեղ նա նշել էր, թե Ջուսին միայն փողն է հետաքրքրում (մինչ այդ Ջուսը հերքում էր բաժանման մասին լուրերը):
Ամուսնու հարցազրույցին ի պատասխան, Facebook-ի իր էջում Ջուսը գրել էր. «Այն տղամարդը, ով իր կնոջ մասին վատ է խոսում եւ չի պատմում իրականությունը, տղամարդ չէ: Այստեղ, փաստորեն, տղամարդ ես դուրս եկա»: