GQ ամսագիրը անդրադարձել է HERMES-ի հայ դիզայներ Վերոնիկ Նիշանյանին (լուսանկարներ)


GQ ամսագիրը անդրադարձել է HERMES-ի հայ դիզայներ Վերոնիկ Նիշանյանին (լուսանկարներ)
Մայիս 22 11:42 2017

Հեղինակավոր GQ ասմագիրը պատմել է Hermes ապրանքանիշի տղամարդկանց հագուստի և աքսեսուարների կրեատիվ տնօրեն Վերոնիկ Նիշանյանի հաջողության մասին։

«30 տարիների ընթացքում Hermes ապրանքանիշի տղամարդկանց հագուստի կրեատիվ տնօրեն Վերոնիկ Նիշանյանը համառորեն յուրացնում է այն, ինչը ֆրանսիական ապրանքանիշում անվանում են «տղամարդկանց տիեզերք»։ Այս ժամանակահատվածում դրանում բացվել են նոր մոլորակներ և վառվել շատ աստղեր»,- նշված է հրապարակման մեջ։

Վերոնիկ Նիշանյանը 1976 թ. ավարտել է փարիզյան Սինտիկատեի Բարձր նորաձեւության դպրոցը եւ անգամ չէր էլ կարող պատկերացնել, որ արդյունքում ստեղծելու է ոչ թե օդային զգեստներ, այլ խիստ կոստյումներ եւ կաշվե բաճկոններ։

Cerruti-ի հիմնադիր Նինո Չերուտին փնտրում էր հենց օգնականի։ Վերոնիկան մտածեց՝ ինչու չզբաղվել տղամարդկանց նորաձեւությամբ, չէ որ դպրոցում սովորել է կտորների ընտրությանը։ 12 տարվա ընթացքում նա օգնականից դարձավ տղամարդկանց հավաքածուի լիիրավ համահեղինակ եւ հենց այդ ժամանակ էլ Ժան Լուի Դյուման, ով Hermes-ի ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչն էր, հրավիրեց Վերոնիկին ղեկավարելու տղամարդկանց հավաքածուն։

Նախորդ դարի 20-ականներին խանութների տեսականին ընդլայնելու նպատակով Hermes-ը թողարկեց սպորտային հագուստի գիծ, սակայն տղամարդկանց լսարանին այդպիսով չհաջողվեց հետաքրքրել։ Հաջորդ երկու տասնամյակների ընթացքում Hermes-ի դիզայներները փորձում էին գտնել ապրանքանիշի տղամարդկանց հավաքածուի ճիշտ ուղղությունը, բայց դա հաջողվեց անել միայն Նիշանյանին։

Նա հաճախ է Hermes-ի մասին պատմում որպես նորաձեւության այնպիսի տան մասին, որտեղ սիրում են փորձարկումներ։ «Սա ազատություն է. մտքերը եւ ստեղծագործությունը նրան հենց այդ ապրանքանիշում են պահում արդեն 30 տարի»։

Hermes –ը մեկն է այն նորաձեւության տներից, որին հաջողվել է կայուն մնալ տարբեր ճգնաժամերի ընթացքում։

1980-ականների վերջին Վերոնիկը սկսեց հետազոտել տղամարդկանց աշխարհը կրկին եւ նա սկսեց, իհարկե մարդ արարածով։ Նրա համար գոյություն չունեն իդեալական տղամարդիկ։ Նախկինում նա սիրում էր ցուցադրություններին որպես մոդել հրավիրել հասարակ մարդկանց։

Այժմ դա անելը բարդ է, սակայն մի քանի տարի առաջ դուք կարող էիք պոդիմումին տեսնել թափառական երաժշտի կամ, օրինակ, բժշկի։

Հենց այդ բազմազանությունն էլ, որի մասին բոլորն են սիրում խոսել վերջերս, Նիշանյանը դարձրեց Hermes-ի այցեքարտը դեռ վաղուց։ Նրա տղամարդիկ՝ երազողներ, ճանապարհորդներ են։

Նիշանյանի համար շքեղությունը ոչ թե անհասանելի երազանք է, այլ ամենօրյա իրականություն։