6 խորհուրդներ, որոնք կարող են մի օր փրկել ձեր կյանքը (լուսանկարներ)


6 խորհուրդներ, որոնք կարող են մի օր փրկել ձեր կյանքը (լուսանկարներ)
Մայիս 20 19:42 2017

Բանալիներ` ինքնապաշտպանության համար

Դուք կարող եք տեսնել այս խորհուրդը ինտերնետում: Այն անհրաժեշտ է փողոցային հարձակման ժամանակ ինքնապաշտպանվելու համար: Բանալին դանակի նման պահեք ձեռքի մեջ, դա ավելի արդյունավետ է:

Եթե տաքսիի վարորդն իրեն տարօրիանկ է պահում

Նախքան մեքենան նստելը` գրեք մեքենայի համարանիշները: Եթե կարծում եք, որ տաքսիի վարորդն իրեն տարօրինակ է պահում, ապա զանգահարեք ցանկացած ընկերոջ (կամ ձևացրեք, թե զանգահարել եք) և զրույցի ժամանակ ասեք, որ տաքսիի մեջ եք և նշեք մեքենայի համարանիշները:

Եթե որևէ մեկը ասում է, որ ձեզ չի դիպչի, զգուշացեք

Հատուկ ուշադրություն դարձրեք տարօրինակ խոստումներին: Եթե ձեր ուղեկիցը առանց որևէ պատճառի ասում է, որ նա չի դիպչի ձեզ, դա նշանակում է, որ նա հենց ձեզ դիպչել է ուզում: Որևէ պատճառ չունեցող խոստումները վտանգավոր են:

Բազմության արդյունավետությունը

Եթե դուք կամ ձեր ընկերը լավ չեք զգում ձեզ հասարակական վայրում, միանգամից բոլորից օգնություն մի խնդրեք, կանչեք մոտակա անցորդին և միայն նրանից օգնություն խնդրեք:

Աստիճանների հետ կապված մի պարզ անվտանգության կանոն, ինչը շատ մարդիկ մոռանում են

Երբեք ձեր ձեռքերը մի պահել գրպաններում, երբ իջնում կամ բարձրանում եք աստիճաններով: Եթե հանկարծ դուք ընկնեք` ձեր ձեռքերը կօգնեն:

Եթե դուք կարծում եք, որ ինչ-որ բան այն չէ, մի երկմտեք և մի վախեցեք կոպիտ թվալ

Ազատորեն հրաժարվեք այն մարդու ընկերակցությունից, ով իրեն տարօրինակ է պահում: Եթե վախենում եք վերելակով բարձրանալ այդ մարդու հետ և կարծում եք, որ ինչ-որ բան այն չէ, դեմ մի գնացեք ձեր վախին, միայն նրա համար, որ չվիրավորեք նրան: