Սիրուշոն Instagram-ի իր 200 հազարից ավելի բաժանորդների հետ կիսվել է տեսանյութով, որտեղ նա զբոսնում է իր ավագ որդու՝ Ռոբերդի հետ Մոսկվա կինոթատրոնի շրջակայքում: Երգչուհին իր երեխաներին դեմքով ցույց չի տալիս, սակայն հազվադեպ հրապարակում է լուսանկար կամ տեսանյութ, որտեղ փոքրիկները երևում են մեջքով:
Ի դեպ, տեսանյութը երգչուհին հրապարակել է սոցցանցի story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է միայն 24 ժամ, որից հետո՝ անհետանում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսվել էր իր կարդացած վերջին գրքով։
«Ո՞րն է ձեր կարդացած վերջին, լավ գիրքը։ Իմը Սայմոն Սինեկի «Սկսիր ինչուից»-ն է»,-գրել էր նա։