Երբեմն պետության ղեկավարները պատահականորեն հայտնվում են բավականին անհարմար իրավիճակներում: Իհարկե, երբեմն նրանք մեղավոր չեն:
Արքայազն Ուիլյամը, Քեյթ Միդլթոնը և Լեբրոն Ջեյմսը, 2014 թ.-ի դեկտեմբեր
Դքսուհին իր ամուսնու հետ միասին այցելել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի խաղերից մեկին: Իսկ խաղից հետո Քեյթը ցանկացավ լուսանկարվել մարզիկի հետ: Բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ Ջեյմսը կգրկի Քեյթին, քանի որ թագավորական ընտանիքի անդամներին դիպչելը խստիվ արգելվում է: Միդլթոնն ամաչելով ժպտաց, իսկ իրա ամուսինը ձևացրեց, որ չի նկատել այդ ամենը:
Լորա Բուշը, Վլադիմիր Պուտինը, Ջորջ Բուշը և Լյուդմիլա Պուտինան, 2006 թ.
2006 թ.-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` իր կնոջ Լյուդմիլայի հետ, ժամանեց ԱՄՆ «Մեծ ությակի» գագաթնաժողովին: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը գտավ, որ ճիշտ է ողջունելիս` համբուրել իր գործընկերոջ կնոջը:
Անգելա Մերկելը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, 2007թ.-ի հունվար
Վլադիմիր Պուտինի շունը հանդիպման ժամանակ վախեցրել է Անգելա Մերկելին: Ինչպես հետագայում գրել է մամուլը, Պուտինը չէր կարող չիմանալ Գերմանիայի կանցլերի շներից վախի մասին:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ճապոնիայի կայսր Ակիհիտոն և կայսրուհի Միշիկոն, 2009 թ.-ի նոյեմբեր
Տոկիո կատարած այցի ժամանակ Օբաման խոնարհվեց Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի առջև: Ամերիկյան քննադատները ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հիշեցրել են, որ ամերիկյան նախագահները չպետք է ճանաչեն թագավորների և կայսրերի իշխանությունը:
Էլիզաբեթ II և Լյուդմիլա Պուտինան, 2003 թ.-ի հունիս
Պուտինի նախկին կինը ` Լյուդմիլան, միջոցառումներից մեկի ժամանակ կրում էր գլխարկ, որն ավելի լայն էր, քան Էլիզաբեթ II-ի գլխարկը:
Արքայազն Չարլզը
Արքայազն Չարլզն այցելել է բրիտանական բանակի օդային կորպուսի 9-րդ գնդին: