Միհրան Հարությունյանը տեսաուղերձ է հղել Ստեփանակերտից


Միհրան Հարությունյանը տեսաուղերձ է հղել Ստեփանակերտից
Հոկտեմբեր 29 21:46 2020

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից տեսաուղերձ է հղել համայն հայությանը:

«Ես Ստեփանակերտում եմ։ Քաղաքը անընդհատ ռմբակոծում են։ Բազմաթիվ մարդիկ մնացել են առանց տանիքի և օգնության կարիք ունեն։

Վստահ եմ, որ բոլորով կարող ենք օգնել բոլորին՝ ձեռք բերել ամենաանհրաժեշտը։

Մարդիկ, ովքեր ցանականում են օգնության իրենց բաժինն ունենալ այս գործում կարող են գումար փոխանցել այս հաշվեհամարին․ 4274270016454035, ստացող՝ Միհրան Հարությունյան։

Տեղում ողջ հասույթը կտնօրինենք, որպեսզի օգնությունը հասնի հասցեատերերին։

Բոլորիս խաղաղ երկինք...»,- ասել է Միհրան Հարությունյանը: