Մենք մտահոգված ենք, որ ղարաբաղյան հակամարտության երկու կողմերից էլ խաղաղ բնակիչներ են զոհվում․ Զախարովա


Մենք մտահոգված ենք, որ ղարաբաղյան հակամարտության երկու կողմերից էլ խաղաղ բնակիչներ են զոհվում․ Զախարովա
Հոկտեմբեր 29 18:21 2020

Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ: Այս մասին հոկտեմբերի 29-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ծայրաստիճան մտահոգված ենք, որ երկու կողմերից էլ խաղաղ բնակիչներ են զոհվում»,- շեշտել է Զախարովան` հավելելով, որ Մոսկվան հենց սկզբից ձգտել է շուտափույթ հրադադարի հասնել եւ իրավիճակը տեղափոխել բանակցությունների դաշտ: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ վաղը Ժնեւում նախատեսված է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Օրակարգում ներառված են նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի, զինադադարի հաստատման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման հետ կապված հարցեր: