Օդային տագնապ է Ասկերանում, Մարտունում և Մարտակերտում. ԱՀ ԱԻՊԾ


Օդային տագնապ է Ասկերանում, Մարտունում և Մարտակերտում. ԱՀ ԱԻՊԾ
Հոկտեմբեր 29 13:54 2020

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են.

«Մեկ ժամից ավել տևած օդային տագնապի ընթացքում ադրբեջանական ուժերը Սմերչի հրթիռներով հարվածել են Ստեփանակերտին։  Մայրաքաղաքում այս պահին ևս միացավ տագնապի ազդանշանը։

 

Օդային տագնապ է նաև Ասկերանում, Մարտունում և Մարտակերտում։

 

Մարտակերտ քաղաքի վրա թշնամին կիրառել է ռազմական ավիացիա։  Կան ավերածություններ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան»։