Թշնամական ուժերը «Սմերչ» համալիրներից հրթիռակոծում են Ստեփանակերտը, Շուշին եւ Մարտակերտը․ Արցախի ՊԲ


Թշնամական ուժերը «Սմերչ» համալիրներից հրթիռակոծում են Ստեփանակերտը, Շուշին եւ Մարտակերտը․ Արցախի ՊԲ
Հոկտեմբեր 29 11:39 2020

Ներկա պահին թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի  «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտ,  Շուշի եւ Մարտակերտ քաղաքները:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հակառակորդը, հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական եւ սովորութային իրավունքների պահանջները, կրակի տակ է առել բացառապես խաղաղ բնակավայրերը, ինչի հետեւանքով քաղքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կատարում է հերթական պատերազմական հանցագործությունը: Իրադրության հետագա լարման համար ամբողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի հանցագործ ղեկավարությունը: