Սամվել Կարապետյանը խոստանում է վերակառուցել Ստեփանակերտի հիվանդանոցն ու ծննդատունը


Սամվել Կարապետյանը խոստանում է վերակառուցել Ստեփանակերտի հիվանդանոցն ու ծննդատունը
Հոկտեմբեր 29 09:39 2020

Ռուսաստանաբնակ հայ գործարար և բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում է Ստեփանակերտի հիվանդանոցի գնդակոծված ծննդատունը վերակառուցել։ Այդ մասին գործարարը պատմել է ՌԻԱ Նովոստի- ին:

 
 
 

Երեկ ադրբեջանական օդուժը թիրախավորել էր Ստեփանակերտի հիվանդանոցը և ծննդատունը։

«Ուզում եմ վստահեցնել Արցախի բնակիչներին, որ մենք անպայման Ստեփանակերտում նոր ժամանակակից ծննդատուն կկառուցենք։ Այստեղ կրկին նոր կյանքեր են երկնելու»,- ասել է Սամվել Կարապետյանը։

Ստեփանակերտի հիվանդանոցային համալիրը՝ շուրջ 30 միլիոն դոլար արժողությամբ, նախորդ տարիներին կառուցվել էր Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ։