Առավոտյան թշնամին «Սմերչ»-ից հարվածել է Ստեփանակերտին. ավերվել է տուն. Կան վիրավորները. Արցախի ԱԻՊԾ (լուսանկար)


Առավոտյան թշնամին «Սմերչ»-ից հարվածել է Ստեփանակերտին. ավերվել է տուն. Կան վիրավորները. Արցախի ԱԻՊԾ (լուսանկար)
Հոկտեմբեր 29 09:26 2020

Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվեց օդային տագնապ: 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը: Այս մասին հաղորդում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը, որը նաեւ լուսանկարներ է հրապարակել:

«Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:

Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն»,-ասված է հաղորդագրության մեջ: