Բարձունքը մերնա կամանդիր, բարձունքը մերնա Սարմենը չկա…


Բարձունքը մերնա կամանդիր, բարձունքը մերնա Սարմենը չկա…
Հոկտեմբեր 23 02:16 2020
Դրանց խրամատը մի քանի գրանատ պիտի գցվի, ո՞վ կա արծիվներ
-Ես կանեմ կամանդիր…
-Էդ ովա՞…
-Ես եմ կամանդիր…
-Այ տղա ես ռացիայով ի՞նչ իմանամ ես-ը ովա
-Սարմեննա կամանդիր
-Հա, Սարմեն ջան, դե ծոցդ, ջեբերդ որտեղ կարաս, գրանատ լից ու զեկուցի
— Պատրաստ եմ կամանդիր
— Ապրես, Սարմեն ջան, հիշի, որ կարևորը որ հետ գաս
— Լավ կամանդիր
-Սարմեն…
— Հա կամանդիր, հասնում եմ…
— Պապլաստունսկի ես չէ՞ գնում…
— Հա կամադիր
— Տղերք դուք անդադար կրակեք որ դրանք գլուխերը չհանեն, համ էլ չլսեն ռացիայի ձենը, Սարմեն, ականջիդ մոտ պահի, ձայնը մինիմում
— Տենց էլ անում եմ կամանդիր
— Տղերք հերթով կրակեք մի վայրկյան կրակը չդադարացնեք… Սարմե՞ն
— Հա կամանդիր…
— Քանի՞ մետր մնաց
— 15 մետր
— երեք էլ սողա, գլուխդ ոչ մի վայրկյան չբարձրացնես
— Հասա կամանդիր
— Ձեներ կա՞
-Չէ կամանդիր
— Երկու հատ քցի յաչեյկեն
-Սարմե՞ն
— Հա կամանդիր, քցեցի, երկու հոգի թռան օդ ընկան դեմս
— Կանտրոլնի գլխից, մեկ մեկ հատ բաց թող
— Գլխի՞ց
— Բա չէ, ոտից
-Արածա կամանդիր
— Գնա աջդ, տղերք, շարուակեք մի վայրկյան դադարացրեցիք ձեռիցս չեք պրծնի
— Հասա կամանդիր
— Իմ հիշելով էդ մեկը մեծա, երեք հատ քցի
— Քցեցի կամանդիր
-Քանի՞ հոգի թռավ
-Ոչ մի կամանդիր
— Տնքոցներ չկա՞, ձեն չկա՞
— Չէ կամանդիր
-Լավ ուրեմն ձախում են, հասնես ասա
-Հասա կամանդիր, բայց չեմ կարողանում լավ մոտենամ կրակում են
-Տղերք Պեկայով մաղեք դրանց յաչեյկեն, զգուշ եղեք ցածր չխփեք
-Հասա կամանդիր
— Քցի տղես քցի ու հետ սողա
— Քցեցի տնքում, ոռնում են
— Շատ էի՞ն
— Հա կամանդիր շատ շատ էին ոնց որ
-Դե հետ արի բալես, ապրես
-Բա կատրոլնի՞ն կամանդիր
-Պետք չի հետ արի տղես…
-Սարմե՞ն
-Սարմե՞ն
-Սարմե՞ն, ձեն հանի տղես
-Տղերք ի՞նչ եք տեսնում
— Կամանդիր ոնց որ խփեցին, Սարմենին
— Հա կամանդիր, իրանց յաչեյկի դեմնա
— Հանեք տղուն
— Յաչեյկի դեմնա կամանդիր
— Բոլորով կրակեք երկուսով հանեք
— Հանեցինք կամանդիր, չկա մեր Սարմենը
-Ախ…
-Կամանդիր, սաղին մորթելա խրամատը ազատ էր երևի վիրավոր մեկն էր խփել վերջին շնչում
…բարձունքը մերնա կամանդիր, բարձունքը մերնա Սարմենը չկա…
 
 
Գրել է ֆեյսբուքյան իր էջում Արթուր Բաղդասարյանը։