Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ»


Նիկոլ Փաշինյանը նոր հրահանգներ է իջեցրել ԱԱԾ նոր տնօրենին․ «Հրապարակ»
Հունիս 21 08:29 2025

«Հրապարակը» գրում է․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել: Ժամեր շարունակ իրավապահները հրաժարվել են կատարել նրա հրահանգը, իսկ երբ կատարել են, նրա ուզած շոուն չի բեմադրվել` ասֆալտին փռելով։ Եվ չնայած նա չամաչեց ու Արմեն Աբազյանին հենց գիշերը աշխատանքից ազատեց, բայց էլի բավարարված չէ։

 

Որոշ տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրենի ԺՊ Անդրանիկ Սիմոնյանին խիստ հրահանգել է` «մաքրել» ուժային համակարգը, «բացահայտել» դավաճաններին եւ «անհարազատ» տարրերին: Չեն բացառվում նաեւ առաջիկայում այլ ձերբակալություններ` օրինականության ռուբիկոնը Սամվել Կարապետյանի դեպքով արդեն հատել է: Մեզ ասացին նաեւ, որ կոնտրոլի տակ են վերցրել Սամվել Կարապետյանին մտերիմ օլիգարխներին եւ հետեւում են, թե ով կհամարձակվի գնալ նրա ճանապարհով, ով քաղաքական հայտ կներկայացնի։»։