Նիկոլի արածը պարզ է՝ Հայաստանի թրքացում, իսկ մենք ի՞նչ ենք անում. դիմադրելու՞ ենք, թե՞ խոնարհաբար համակերպվելու. Շարմազանով


Նիկոլի արածը պարզ է՝ Հայաստանի թրքացում, իսկ մենք ի՞նչ ենք անում. դիմադրելու՞ ենք, թե՞ խոնարհաբար համակերպվելու. Շարմազանով
Հունիս 20 16:35 2025

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

 

«Նիկոլի արածը պարզ է՝ Հայաստանի թրքացում, իսկ մենք ի՞նչ ենք անում. դիմադրելու՞ ենք, թե՞ խոնարհաբար համակերպվելու։

 

Զարմանալին Նիկոլի արածը չէ, զարմանալին մարդկանց զարմանքն է նրա հակապետական գործողությունների նկատմամբ։

 

7 տարի է՝ ասում ենք, որ էս խմբակը կործանում է մեր պետությունը։

 

Արցախը հանձնել ու հայաթափել են։

 

Գերիների վերադարձի համար չեն պայքարում։

 

Ադրբեջանի բոլոր պահանջները կատարում են։

 

Հայաստանի նախկին ղեկավարների դեմ գործեր են կարում։

 

Եկեղեցին պախարակում են։

 

Անկախության հռչակագրից հրաժարվում են։

 

Հայ-ռուսական դաշինքը քանդել են։

 

Հայոց պատմությունը վերախմբագրում են։

 

Թուրքական օրակարգի վառ ներկայացուցիչ են դարձել ու չեն էլ թաքցնում։

 

Իսկ մենք դեռ զարմանում ենք։

 

Զարմանալու փոխարեն համախմբվել է պետք ու ապացուցել, որ անկախ պետականություն ունենալուն արժանի ենք։

 

Կոչ եմ անում, հունիսի 22-ին ժամը 11-ին հավաքվել Զվարթնոցի տաճարի մոտ ու քայլերթով շարժվել Էջմիածնի Մայր տաճար՝ ի պաշտպանություն մեր Եկեղեցու ու ՀՀ-ի։

 

Նիկոլը Հայաստանը դարձնում է Թուրքիայի ու Ադրբեջանի «չուլան», իսկ մենք ի՞նչ ենք անում՝ իրար ենք մեղադրու՞մ։

 

Համաձայն եմ, ինձ դարձրեք բոլոր աղետների «մեղավոր», բայց համախմբվենք ու ազգային դիմադրության շնորհիվ «օրենքի տառին համապատասխան» հեռացնենք «ազգակործան պատուհասին»»։