«Արցախը հանձնած թուրքոլ ոչնչությունը պատերազմ է սկսել Սամվել Կարապետյանի դեմ». Վլադիմիր Սոլովյով


«Արցախը հանձնած թուրքոլ ոչնչությունը պատերազմ է սկսել Սամվել Կարապետյանի դեմ». Վլադիմիր Սոլովյով
Հունիս 18 00:18 2025

Ռուսաստանցի լրագրող, հրապարակախոս, Ռուսաստանի հրեական հանձնաժողովի նախագահության անդամ Վլադիմիր Սոլովյովն իր «Երեկոն Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Կարեն Կարապետյանին:
«Իմ մտերիմ ընկերը հիմա հալածվում է սրիկա, ծախու, ոչնչություն իշխանության կողմից, որը դավաճանել է Հայաստանի պատմությունը, որը հանձնել է Արցախը, որը դավաճանել է այն բոլոր սրբությունները, ինչ եղել է հայոց պատմության մեջ: Ինչո՞ւ է այդ թուրքոլ (ռուսերեն խոսակցական բառ, նշանակում է թուրք, թուրքամետ) ոչնչությունը պատերազմ սկսել Սամվել Կարապետյանի դեմ, որովհետև վերջինը հանդես է եկել ի պաշտպանություն Հայոց Առաքելական Եկեղեցու»,- զայրացած հայտարարել է Սոլովյովը: