Պոլսո հայոց պատրիարքարանի հոգևորականները հրաժարվել են Ստամբուլում հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում չի ունեցել նաև Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոսը. հայտնում է «Փաստինֆո»-ն։
Հայ համայնքի հետ հանդիպումից հետո վարչապետ Փաշինյանը գնացել է Սուրբ Հարության եկեղեցի, որը գտնվում է Պոլսի պատրիարքարանի անմիջապես դիմաց։ Սակայն պատրիարքարանի դռները եղել են փակ, և հանդիպում պատրիարքի հետ տեղի չի ունեցել։
Ինչ վերաբերվում է վարչապետի մամուլի ծառայության կողմից հրապարակված տեսանյութին, որտեղ մի հոգևորական ջերմորեն ողջունում է Փաշինյանին, նա ըստ ArmeniaSputnik-ի Հայր Վարդանն է՝ Հայ կաթոլիկ եկեղեցու քահանա։