Ինչ է ասել հայ համայնքին Փաշինյանը


Ինչ է ասել հայ համայնքին Փաշինյանը
Հունիս 20 21:39 2025

Թուրքիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, նշելով, որ նախաձեռնության մասին հաղորդումը և քննարկումները հնարավորություն են տալիս Թուրքիային ամբողջական պատկերացում կազմել այդ գաղափարի վերաբերյալ։ Նա հիշեցրեց, որ Թուրքիան և Ադրբեջանը առաջ են մղում «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, որը ենթադրում է կապ Նախիջևանի և Ադրբեջանի միջև՝ Հայաստանի տարածքով, սակայն առանց Հայաստանի վերահսկողության։

Փաշինյանը շեշտել է, որ հայկական կողմը միջազգային հանրությանը ներկայացրել է այլընտրանքային՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ներառում է Թուրքիան, Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանը և ուղղված է տարածաշրջանային բոլոր տրանսպորտային ուղիների բացմանը։

 

Անդրադառնալով թուրքական ազգայնական շրջանակների կողմից հնչեցվող թշնամական հռետորաբանության վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը նշել է․ «Խաղաղության խաչմերուկը խոչընդոտ չէ Թուրանի ճանապարհի համար։ Ճանապարհը պատրաստ է արդեն, եթե ջրուղի կա, այդ ջրից կարող ենք բոլորս միասին խմել։ Ոչ մի խոչընդոտ չկա»։

Փաշինյանը, ըստ «Ակոս» թերթի, ընդգծել է, որ սկսվել է նոր ժամանակաշրջան՝ «Թուրքիան Հայաստանի համար սպառնալիք չէ, և Հայաստանը՝ Թուրքիայի»։ Ավելին, նաեւ հայտնել է, որ մտադիր է Էրդողանին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա 2026 թվականին։

 

Հայ համայնքի հետ հանդիպմանը, ինչպես նշեցինք, ներկա չի եղել Թուրքիայում Հայոց պատրիարքարանից որևէ ներկայացուցիչ չի մասնակցել միջոցառմանը։ Այս հարցին անդրադառնալով Փաշինյանը ասել է, որ «Եթե նրանք չեն գալիս ինձ մոտ, ես կգնամ նրանց մոտ»։

 

Փաշինյանը, իրոք, գնացել է պատրիարքարան, բայց դռները փակ են եղել ու նրան ոչ ոք չի դիմավորել, որեւէ հանդիպում չի եղել, մտել է հայկական եկեղեցի մոմ է վառել՝ Էրդողանի հետ հանդիպումից առաջ։