Իմ աղոթքները Կարապետյանների ընտանիքի հետ են, որպեսզի նրանք արժանապատվորեն անցնեն այս փորձությունը, իսկ Սամվելը, կարծում եմ, իմ աղոթքների կարիքը չունի, քանի որ իր գործերի համար նրա պահապան հրեշտակները կպաշտպանեն նրան և հաղթանակ կշնորհեն։
Գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Հին արևելյան ասացվածքը՝ «Ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում», ունի իր բացատրությունը. չար ուժերը պայքարում են բարի գործերի դեմ՝ դրանք կանխելու կամ քարկոծելու և արժեզրկելու համար։ Ինչո՞ւ։ Որովհետև նրանք չար ուժեր են։
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնն է՝ հայերի հոգևոր, պատմական և շատ դեպքերում՝ միակ կենտրոնի։
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմության մեծագույն բարերարներից մեկը բանտում է։ Իմ աղոթքները Կարապետյանների ընտանիքի հետ են, որպեսզի նրանք արժանապատվորեն անցնեն այս փորձությունը, իսկ Սամվելը, կարծում եմ, իմ աղոթքների կարիքը չունի, քանի որ իր գործերի համար նրա պահապան հրեշտակները կպաշտպանեն նրան և հաղթանակ կշնորհեն։
Մենք բոլորս անցնում ենք բյուրեղացման և մաքրագործման դժվարին ճանապարհով՝ անհատական և կոլեկտիվ։ Մենք անցնում ենք մեծ կորուստների և բազմաթիվ զոհերի միջով։ Բոլորը հասկանում են, թե ինչ է կատարվել։ Եվ ամենակարևորը՝ ինչ է կատարվում հիմա։ Եվ նա, ով չի հասկանում, դեռ պետք է անցնի իր քավարանով։
Իհարկե, դա հեշտ չէ։ Բայց մյուս կողմից, հնարավոր է, այս մաքրագործումը պետք է մեզ բոլորիս։ Գուցե դա մեր փրկության ճանապարհն է։ Գուցե եկեղեցին նույնպես դրա կարիքն ունի։ Ի վերջո, այն հիմա մաքրվում և զորանում է՝ դիմադրելով սատանային։
Շնորհավորում եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնը։ Թող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մնա անսասան, իսկ Սամվել Կարապետյանը, բարերարից վերածվելով մեր հավատքի և եկեղեցու պաշտպանի, շարունակի իր առաքելությունը և, չարին հաղթելով, առաջնորդի դեպի լույսը»,- գրել է Մինասյանը։