Դատախազությունը բողոքարկել է դատարանի այն որոշումները, որոնք վերաբերում էին արցախցիների դեմ ատելության խոսքի դեպքերով քրեական վարույթ նախաձեռնելու անհրաժեշտությանը, հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
«Ըստ դատախազության՝ նման ատելության դրսևորումները թույատրելի ու նորմալ երևույթներ են, իսկ դրա առթիվ վարույթ նախաձեռնելը խախտում է քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը»,- հավելել է նա։