Թրամփը կարող է ձգձգել բանակցություններն ու պայմանագրի կնքման գործընթաց. Միջազգայնագետ


Թրամփը կարող է ձգձգել բանակցություններն ու պայմանագրի կնքման գործընթաց. Միջազգայնագետ
Օգոստոս 9 19:39 2025

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.

«Եթե իրերին նայենք ռեալ, ապա այստեղ ուրվագծվում են հետևյալ սցենարները.

Թրամփի վարչակազմը մի կողմից չի ցանկանա արագ ստորագրման սցենարին, քանի որ նման պարագայում պետք է ընդունի, որ դափնիները պատկանում են Բայդենի վարչակազմին, կամ գոնե կիսի դրանք դեմոկրատների հետ:

Մյուս կողմից Թրամփը կարող է ձգձգել բանակցություններն ու պայմանագրի կնքման գործընթացը այնքան ժամանակ, որ դափնիները իրեն վերագրվեն՝ մանավանդ, հաշվի առնելով այն, որ Թրամփին անհրաժեշտ են խաղաղության հաստատման հաջողված պատմություններ (success stories):

Ժամանակի ձգձգման սցենարն, իհարկե, բխում է նաև Բաքվի շահերից, քանի որ Ադրբեջանն ավելի շատ կպահանջի Հայաստանից և ավելի քիչ ճնշումների կենթարկվի»: