24-ամյա բրազիլացի մոդել Ջենիֆեր Պամպլոնան, ի տարբերություն նորաձևության ոլորտի իր մյուս գործընկերների, ցանկանում է ոչ թե նիհարել, այլ հակառակը, ձեռք բերել փարթամ կազմվածք: Այս մասին գրում է Life.ru-ն:
Իդեալը, որին հա ձգտում է հասնել, հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն է: Աղջիկը, ում պլաստիկ վիրահատության նկատմամբ ունեցած սիրո համար անվանում են «բրազիլական Բարբի», վիրահատությունների վրա արդեն 180 000 դոլար է ծախսել, և չնայած բժիշկների նախազգուշացումներին, մտադիր է առաջ անցնել Քիմից:
Ջենիֆեր Պամպլոնան առաջին օրը չէ, որ գլամուրի աշխարհում է: Պատանեկության տարիներին նա պայմանագիր է ունեցել «Versace» նորաձևության տան հետ և մասնակցել է ցուցադրություններին: Մի օր էլ աղջիկն իր առջև նպատակ դրեց՝ նման լինել Քիմ Քարդաշյան-Ուեսթին, և ոչ միայն հասնել փարթամ կառուցվածքի, այլև հնարավորության սահմաններում առաջ անցնել Քիմից: