Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ բժիշկները սուպերմարկետի մոտ հայտնաբերել են տղամարդու մարմին


Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում․ բժիշկները սուպերմարկետի մոտ հայտնաբերել են տղամարդու մարմին
Նոյեմբեր 30 10:35 2024
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` նոյեմբերի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին են զանգահարել շտապօգնության 7-րդ ենթակայանից և հայտնել, որ նույն օրը` ժամը 19։20-ի սահմաններում, ուշագնացության կանչով շտապօգնության 73 խումբը մոտեցել է Տիչինա փողոցում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի մոտ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։


Ոստիկաններն ու քննիչները տեղում պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 73-ամյա Խաչիկ Սահակյանն է։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
 


Ավելին՝ սկզբնաղբյուրում։