Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով


Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Օգոստոս 20 19:38 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 20-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14 278, մահացության ցուցանիշը՝ 282:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան – 14 278

2. Ռուսաստան – 6455

3. Իրան - 4190

4. Ադրբեջան – 3424

5. Թուրքիա – 3013

6. Վրաստան – 344

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 282

2. Իրան – 241

3. Ռուսաստան – 110

4. Թուրքիա –72

5. Ադրբեջան – 50

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 263, մահվան՝ 5 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 42 319 է, մահվան դեպքերինը՝ 1087:

Մեկ օրում առողջացածների թիվը 250 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 476, փաստացի բուժվողներինը՝ 5756 (մեկ օրում նվազել է 8-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 13-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման: