Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով


Հայաստանն առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով
Օգոստոս 19 22:50 2020

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

 

Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 19-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14 189, մահացության ցուցանիշը՝ 281:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

 

1. Հայաստան – 14 189

2. Ռուսաստան – 6423

3. Իրան - 4163

4. Ադրբեջան – 3410

5. Թուրքիա – 2997

6. Վրաստան – 341

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 281

2. Իրան – 239

3. Ռուսաստան – 110

4. Թուրքիա –72

5. Ադրբեջան – 50

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 19-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, մահվան՝ 5 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 42 056 է, մահվան դեպքերինը՝ 1082:

Մեկ օրում առողջացածների թիվը 244 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 226, փաստացի բուժվողներինը՝ 5748 (մեկ օրում նվազել է 39-ով): 

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 13-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման: