Կորոնավիրուսից մահացած քաղաքացին 70 տարեկան կին է


Կորոնավիրուսից մահացած քաղաքացին 70 տարեկան կին է
Օգոստոս 19 11:03 2020

Կորոնավիրուսից նախօրեին մահացած մեկ անձը եղել է 70 տարեկան կին։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։ շ

Կինն ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախօրեին գրանցվել է եւս 4 մահ այլ պատճառով, նման մահերի ընդհանուր թիվը՝ 249։

Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի 210 նոր դեպք է հաստատվել։