Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ցուցանիշներով:
Ինչպես հետևում է worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալներից, օգոստոսի 18-ի դրությամբ՝ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14 118, մահացության ցուցանիշը՝ 281:
Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.
1. Հայաստան – 14 118
2. Ռուսաստան – 6389
3. Իրան - 4134
4. Ադրբեջան – 3396
5. Թուրքիա – 2982
6. Վրաստան – 339
Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.
1. Հայաստան - 281
2. Իրան – 237
3. Ռուսաստան – 109
4. Թուրքիա –71
5. Ադրբեջան – 50
6. Վրաստան – 4
Հիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145, մահվան՝ 9 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 41 846 է, մահվան դեպքերինը՝ 1077:
Մեկ օրում առողջացածների թիվը 327 է, ընդհանուր առողջացածներինը՝ 34 982, փաստացի բուժվողներինը՝ 5787 (մեկ օրում նվազել է 191-ով):
Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 13-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Օմանը, Պանաման: