Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով


Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով
Օգոստոս 10 15:28 2020

Ռազմական ոստիկանության նորանշանակ պետ Աշոտ Զաքարյանը վարակվել է կորոնավիրուսով: Նա հաստատել է տեղեկությունը՝ ասելով, որ այս պահին գտնվում է Վանաձորի հիվանդանոցում: Զաքարյանը հայտնել է, որ  ջերմել է և միայն դրանից հետո է տեղափոխվել հոսպիտալ:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց՝ քանի որ ուրիշի առողջական վիճակին է վերաբերում, չի կարող այլ մանրամասներ տրամադրել, բայց հավելեց, որ Աշոտ Զաքարյանը դեռևս աշխատանքի չի գնացել և իրենք չեն ծանոթացել:

Նշենք, որ նա Ռազմական ոստիկանության պաշտոնին է նշանակվել օգոստոսի 6-ին և հենց այդ օրվանից էլ մեկուսացած է եղել: